Իսրայելում հրեա և արաբ ցուցարարները պահանջել են ճանաչել Պաղեստինի անկախությունը
«ՌԻԱ Նովոստի»–ն, հղում անելով իսրայելական ԶԼՄ–ներին, տեղեկացնում է, որ ուրբաթ օրը Երուսաղեմում հազարավոր պաղեստինցիներ և իսրայելցիներ մասնակցել են այսպես կոչված «անկախության ցույցին»՝պահանջելով ճանաչել պաղեստինյան պետությունը՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։
Ւսրայելական աղբյուրները տեղեկացնում են, որ ավելի քան 2000 ձախ իսրայելական ակտիվիստներ և քաղաքի արաբական թաղամասերի բնակիչներ անցել են այն գծի երկայնքով, որը բաժանում էր քաղաքի արևմտյան և արևելյան մասերը մինչև արաբ–իսրայելական 1967թ. պատերազմը։
Ցուցարարները հանդես էին գալիս Իսրայելի ու Պաղեստինի դրոշներով, պահանջում ճանաչել Պաղեստինի անկախությունը և վերջ տալ նրա բռնազավթմանը։
Չստուգված տեղեկությունների համաձայն՝ բացի հարյուրավոր իսրայելցիներից, ցույցին մասնակցել են նաև Քնեսեթի անդամներ։