Կարծիք

10.01.2022 21:03


Իրադարձությունների զարգացման այս կոնֆիգուրացիան ակնհայտ է դարձնում պանթուրքիզմի առջև ծառացող խոչընդոտները

Իրադարձությունների զարգացման այս կոնֆիգուրացիան ակնհայտ է դարձնում պանթուրքիզմի առջև ծառացող խոչընդոտները

Պանթուրքիզմի ղազախական սցենարը հենց բնում խեղդվեց` հակաահաբեկչական գործողություններ օպերացիայով։ ՀԱՊԿ կառույցի կենսունակության մակարդակը բարձրացվեց ի օգուտ ռուսական շահի։ Իրադարձությունների զարգացման այս կոնֆիգուրացիան ակնհայտ է դարձնում պանթուրքիզմի առջև ծառացող խոչընդոտները։ Հարավային Կովկասը վերջնականապես օկուպացնելու, Մեղրիիով միջանցք ստանալու թուրքական երազանքի ուղին կարծես թե քարքարոտ է դառնում։ Այսպիսի զարգացումների դեպքում Հայաստանի թրքասեր իշխանությունը մոտ ապագայում չի կարողանալու դիմակայել գլխի գալիքին և հայտնվելու է куда идти, кому отдаться իրեն հարազատ վիճակին։

Իսկ մեր ազգային ուժերը պետք է պատրաստ լինեն Հայաստանի պետականության փրկության միասնական պայքարի։

Հ.Գ. Ազգային ուժե՛ր, ազգային մտածողությամբ անհատնե՛ր, ազգային ինքնության պաշտպաննե՛ր, ազգայինը արժևորողնե՛ր, հիշե՛ք, ինքնաբուխ կերպով պայքարը արդյունավետ չի կարող լինել, առավելևս այս հայատյաց դրածոների դեմ։ Կազմակերպվել է պետք օր առաջ և ընդհանուր հայտարարի գալ, թե ում առաջնորդությամբ եք դուրս գալու պայքարի։

Գևորգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը