Լրահոս

16.07.2011 12:15


ՀԱԿ–ը դեռ չի լսե՞լ

ՀԱԿ–ը դեռ չի լսե՞լ

Քիչ առաջ քաղաքական կոալիցիայի անունից հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին քննարկումների շարք սկսելու համար առաջին հանդիպման տեղն ու ժամը նշանակեց։

ՀԱԿ–ի պատվիրակության կազմում ընդգրկված Ֆելիքս Խաչատրյանը, սակայն, Հովիկ Աբրահամյանի այդ «ժամանադրության» մասին առաջինը «7օր»–ից է լսել։ Նա դժվարացել է հստակ պատասխանել՝ կգնա՞ն ՀԱԿ ներկայացուցիչներն այդ հանդիպմանը։

Առանաձնապես խանգարող բան չեմ տեսնում, բայց տեսնենք, թե ինչ կորոշենք,–«7օր»–ին ասել է Ֆելիքս Խաչատրյանը՝ ավելացնելով, որ այդ մասին որոշակի բան կարող է ասել միայն ՀԱԿ–ում քննարկումներից և խորհրդակցելուց հետո, հավանաբար՝ երկուշաբթի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը