Լրահոս

16.07.2011 12:01


Համագործակցության պայմանագրեր պաշտպանության նախարարության և ԲՈՒՀ-երի միջև

ՀՀ պաշտպանության նախարարության և Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի ու Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի միջև հուլիսի 16-ին ստորագրվել են համագործակցության պայմանագրեր:

ԲՈՒՀ-երի հետ համագործակցության պայմանագրերը ուսանողներին հնարավորություն կտան իրենց ուսումնական պրակտիկան անցկացնել պաշտպանական գերատեսչությունում:

Միջոցառմանը մասնակցող ռեկտորները պաշտպանության նախարարին շնորհակալություն են հայտնել համագործակցության ընդլայնման համար` նշելով, որ այս նախաձեռնությունը կարող է նպաստել, որպեսզի ուսանողներն իրենց ակադեմիական գիտելիքները լրացնեն գործնական հմտություններով և միաժամանակ իրենց գիտելիքներով նպաստեն պաշտպանական գերատեսչության աշխատանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը