Լիբիայի հարցով շփման խումբը «ճանապարհային քարտեզ» է ընդունել ճգնաժամը հաղթահարելու համար
Լիբիայի հարցով շփման խմբի անդամները Լիբիայում կրակի դադարեցման պայմանների մասին բանաձև են ընդունել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Մասնավորապես բանաձևով Լիբիայի առաջնորդ գնդապետ Մուամար Քադաֆիին կոչ է արվում հրաժարական տալ, ինչը Տրիպոլիին հնարավորություն կտա շարունակել բանակցությունները ընդդիմադիր ուժերի հետ։
Շփման խումբը Լիբիայի Ազգային անցումային խորհուրդը ճանաչել է որպես երկրի միակ օրինական կառավարություն։ Այդ առիթով նրանք խորհրդին կոչ են արել կազմել երկրի անցումային կառավարություն։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերով՝ այս որոշումը շփման խմբին հնարավորություն կտա սառեցնել ամերիկյան բանկերում պահվող լիբիացի պաշտոնյաների ավելի քան 30 մլրդ դոլար գումարները։ Այդ միջոցները հետագայում պետք է փոխանցվեն Լիբիայի նոր իշխանություններին։
Որոշում է կայացվել Ազգային խորհրդին ֆինանսական աջակցություն ցույց տալ։ Մասնավորապես, Թուրքիան կտրամադրի 200 մլն դոլար, Քաթարը 100 մլն, Բահրեյնը 5 մլն, իսկ Իտալիան՝ 250 մլն եվրո։