Լրահոս

16.07.2011 11:34


Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ–ին ժամ ու տեղ ասաց

Հովիկ Աբրահամյանը ՀԱԿ–ին ժամ ու տեղ ասաց

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը

«Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի /ՀՀԿ/, Գագիկ Մինասյանի /ՀՀԿ/, Նաիրա Զոհրաբյանի /ԲՀԿ/, Վարդան Բոստանջյանի /ԲՀԿ/, Մհեր Շահգելդյանի /«Օրինաց երկիր»/ եւ Խաչիկ Հարությունյանի /«Օրինաց երկիր»/ մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը ՀԱԿ համապատասխան հանձնախմբի հետ: Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ /«Էրեբունի» հյուրանոց, 6-րդ հարկ/ առաջին հանդիպման համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը