Լրահոս

16.07.2011 11:16


Մեքսիկայի հյուսիսում 59 բանտարկյալ է փախել

Մեքսիկայի հյուսիսում 59 բանտարկյալ է փախել

Մեքսիկայի ՆԳՆ–ը տեղեկացնում է, որ Նուևո–Լարեդոյի (Տամաուլիպասի նահանգ) քաղաքային բանտից ուրբաթ օրը 59 բանտարկյալ է փախել, 7–ը սպանվել է բանտի պահակախմբի կողմից։

Բանտարկյալներին հաջողվել է փախչել բանտում սկսված զանգվածային ծեծկռտուքից հետո։ Բանտարկյալների հետ անհետացել է նաև բանտի 5 վերակացու։

Մեքսիակայի ներքին գործերի նախարարությունը լրացուցիչ քայլեր է ձեռնարկել ԱՄՆ–ի հետ սահմանային տեղամասը վերահսկելու ուղղությամբ։

Տեղեկացնենք, որ Տամաուլիպասի նահանգը համարվում է ամենաքրեականներից մեկը Մեքսիկայում։

Այս խորագրի վերջին նյութերը