Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ յաս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 9-ի առավոտյան ամբողջ Ղազախստանում բերման է ենթարկվել 5135 մարդ։ Նրանցից 133-ն առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով տեղավորվել է ժամանակավոր պահման մեկուսարաններում։ Վարչական կալանքի է ենթարկվել 516 մարդ։ Մնացածի մասով կատարվում են ստուգման և օպերատիվ գործողություններ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Ալմաթիի շրջանում շարունակվում է հատուկ գործողությունը։ Մինչդեռ երեկոյան Ալմաթիում «կատաղի դիմադրության բռնկումներ» են նկատվել։ Այս մասին «Խաբար-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքի փոխքաղաքապետ Երժան Բաբակումարովը։
«Զինյալները դեռևս զինված դիմադրություն են ցույց տալիս։ Կա կայունացում, բայց կան կատաղի դիմադրության պոռթկումներ»,-ասել է պաշտոնյան։
Ղազախստանում անկարգությունների ժամանակ ոչնչացվել է ոստիկանական 350 մեքենա։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «իշխանությունների հեղինակությունը խարխլելու նպատակով հանցագործները քողարկվել են ոստիկանների և զինվորականների համազգեստով և կատարել անօրինական գործողություններ»։
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 164 մարդ է զոհվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ յաս մասին հայտնել է «Խաբար-24» հեռուստաալիքը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ղազախստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 9-ի առավոտյան ամբողջ Ղազախստանում բերման է ենթարկվել 5135 մարդ։ Նրանցից 133-ն առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու կասկածանքով տեղավորվել է ժամանակավոր պահման մեկուսարաններում։ Վարչական կալանքի է ենթարկվել 516 մարդ։ Մնացածի մասով կատարվում են ստուգման և օպերատիվ գործողություններ։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայությունը:
Ալմաթիի շրջանում շարունակվում է հատուկ գործողությունը։ Մինչդեռ երեկոյան Ալմաթիում «կատաղի դիմադրության բռնկումներ» են նկատվել։ Այս մասին «Խաբար-24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է քաղաքի փոխքաղաքապետ Երժան Բաբակումարովը։
«Զինյալները դեռևս զինված դիմադրություն են ցույց տալիս։ Կա կայունացում, բայց կան կատաղի դիմադրության պոռթկումներ»,-ասել է պաշտոնյան։
Ղազախստանում անկարգությունների ժամանակ ոչնչացվել է ոստիկանական 350 մեքենա։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «իշխանությունների հեղինակությունը խարխլելու նպատակով հանցագործները քողարկվել են ոստիկանների և զինվորականների համազգեստով և կատարել անօրինական գործողություններ»։
Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվել էին զանգվածային անկարգությունների, հարձակումներ էին իրականացվել պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր:
Աղբյուրը՝ tert.am