Հիլարի Քլինթոնը ցանկանում է քաղաքականությունից հեռանալ
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հավաստիացրել է, թե չի փոխել 2012թ. նախագահական ընտրություններից հետո քաղաքականությունից հեռանալու մասին իր որոշումը։
«Ես սիրում եմ իմ աշխատանքը։ Սակայն կցանկանայի ավելի շատ ժամանակ անցկացնել իմ ընտանիքի ու ընկերների հետ և ամբողջ կյանքում չլինել իրադարձությունների հորձանուտում»,–հայտարարել է Հ. Քլինթոնը «BBC»–ին տված հարցազրույցում։
Քլինթոնը նշել է, որ ինքը առաղջական խնդիրներ չունի ֆիզիկական վարժությունների և որոշակի չափով յոգայով զբաղվելու շնորհիվ։ Սակայն խոստովանել է, որ հոգնածություն է զգում մասնավոր երկար թռիչքներից։
ԱՄՆ պետքարտուղարը դրական է գնահատել Բարաք Օբամայի վարչակազմի աշխատանքը։ Քլինթոնի կարծիքով՝ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի շատ որոշումներ խարխլել են Ամերիկայի հզորությունը ինչպես ներքին, այնպես էլ միջազգային ասպարեզում։