Աշխարհ

09.01.2022 09:42


Ղազախստանում հայտարարել են երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին

Ղազախստանում հայտարարել են երկրի բոլոր շրջաններում իրավիճակի կայունացման մասին

Ղազախստանի բոլոր շրջաններում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, իրավիճակը կայունացել է։ Այս մասին ասվում է հանրապետության ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաեւի հայտարարության մեջ, որը կիրակի օրը տարածել է ՆԳՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայումս շարունակվում է երկրում օրինականությունն ու կարգուկանոնը վերականգնելու հակաահաբեկչական գործողությունը։ Այսօր հանրապետության բոլոր մարզերում իրավիճակը կայունացել է։ Իրավապահ մարմինների կողմից ազատ են արձակվել ակիմատների (տեղական վարչակազմերի) բոլոր նախկինում գրավված շենքերը։ Վերականգնվում է կոմունալ օբյեկտների եւ կենսապահովման համակարգերի աշխատանքը»,-ասել է Տուրգումբաեւը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը