Պեկինն ԱՄՆ–ից պահանջում է չեղյալ հայտարարել Օբամայի ու Դալայ–լամայի հանդիպումը
Տիբեթյան բուդդայականների՝ աքսորում գտնվող առաջնորդ Դալայ–լամայի հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախատեսվող հանդիպումը Պեկինը որակել է որպես ՉԺՀ ներքին գործերին միջամտություն ԱՄՆ–ի կողմից։ Պեկինը Միացյալ Նահանգներին կոչ է անում չեղյալ հայտարարել այդ հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը։
Օբաման նախատեսում է շաբաթ օրը Դալայ–լամային ընդունել Սպիտակ տանը։ Ըստ Վաշինգտոնի հայտարարության՝ այդ հանդիպումը «ընդգծում է նախագահի աջակցությունը Տիբեթի կրոնական, մշակութային և լեզվաբանական յուրահատկության պահպանմանը և տիբեթցիների իրավունքների պաշտպանությանը»։
Իր հերթին Չինաստանի ԱԳՆ–ը հայտարարել է. « Չինական կողմն ամերիկյան կողմին կոչ է անում հետևել իր պարտավորությանը՝ Տիբեթը ճանաչել որպես Չինաստանի մաս և հանդես գալ «տիբեթյան անկախության» դեմ, անհապաղ չեղյալ հայտարարել Դալայ–լամայի հետ նախագահ Օբամայի հանդիպումը, չձեռնարկել Չինաստանի ներքին գործերին խառնվելու քայլեր, ինչը վնասում է չին–ամերիկյան հարաբերություններին»: