Քաղաքական

08.01.2022 16:51

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանցիները կրակ են բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ

Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժա համայնքում ադրբեջանական զինծառայողները կրկին փորձել են սադրանքի դիմել։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել, ինչի արդյունքում փոխհրաձգություն է սկսվել:

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, որ ինքը ևս լսել է կրակոցի ձայները, կապվել դիրքապահների հետ ու տեղեկացել, որ թշնամու կրակը լռեցվել է։

«Կրակոցների ձայները ես էլ եմ լսել։ Տղաների հետ խոսել եմ, հակահարված են տվել, լռեցրել թշնամու կրակը, չեն թողնում գլուխ բարձրացնեն։ Ադրբեջանցիները կրակել են դիրքերի ուղղությամբ, մերոնք էլ համապատասխան կրակոցներով առայժմ լռեցրել են»,-ասել է Երանոսյանը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։