Կարծիք

08.01.2022 10:06


Որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ Ղազախստան՝ շատ հասկանալի պատճառով

Որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ Ղազախստան՝ շատ հասկանալի պատճառով

Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։ Հստակ և պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր՝ շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9 ին։

Կարծում եմ՝ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։ Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել, անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը