Խնդիրն այս իշխանության հակահայկականությունն ու պրոադրբեջանականությունն է
Ղազախստանում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ պատշաճ դիմում ներկայացնելու պարագայում Կազմակերպությունն անհապաղ միջոցներ է ձեռք առնում` ընդհուպ զորք ուղարկելը և մինչևիսկ համապատասխան պետության ներքին անվտանգության հետ կապված խնդիրների դեպքում։
Վերոհիշյալն ուղղակիորեն ապացույցն է` Նիկոլը երբեք պատշաճ կարգով չի դիմել ՀԱՊԿ, ավելին` հենց այսօր, երբ ադրբեջանցի զինվորները տեղակայված են ՀՀ սուվերեն տարածքում` Սև լճի շրջակայքում, ինչն ի դեպ հենց ինքն է փաստել, վերջինս տոտալ անգործություն է դրսևորում, սակայն հանրությանը մատուցվում են մանիպուլյատիվ կիսաճշմարտություններ` դիմել ենք, բանավոր ենք դիմել, այս կետով չենք դիմել, այն կետով ենք դիմել` այսպիսով Ադրբեջանի առջև բացելով ՀՀ դռներն, իսկ նիկոլամերձ քաղաքական խմբակների համար ՀԱՊԿ֊ի դեմ արշավ սկսելու համար պարարտ հող նախապատրաստելով, սակայն փաստ է` պատշաճ կարգով դիմում այդպես էլ ցայսօր չի ներկայացվել, թեպետ Հայաստանի դեպքում խնդիրը ոչ թե ներքին անվտանգության հետ է կապված, ինչպես Ղազախստանում, այլ առկա է արտաքին ագրեսիա։
Զուգահեռաբար նույն Ղազախստանի նախագահի` մեր թշնամի Ադրբեջանի բարեկամի, Ադրբեջանին Արցախի օկուպացիայի առթիվ շնորհավորողի, միջազգային բոլոր հարթակներում Ադրբեջանին դաշնակցողի դիմումի պարագայում ՀՀ վարչապետ հանդիսացողը ջանք ու եռանդ չի խնայում, անմիջապես և պատշաճ ընթացակարգի համաձայն խորհրդակցություններ է նախաձեռնում` հանուն Ղազախստանի պրոադրբեջանական իշխանության անսասանության, ինչը սակայն չի կարող, իսկ որ ավելի ստույգ է` չի ուզում անել ադրբեջանական ագրեսիայի դեպ պայքարող ՀՀ պարագայում։
ՀԱՊԿ֊ի մուտքը Ղազախստան մեզ համար հատկանաշական է նախևառաջ այն առումով, որ վերստին ապացուցվեցինք` մեր իշխանությունը հակապետական է, այն գլխովին տապալել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, փչացրել հարաբերությունները բոլոր հնարավոր դաշնակիցների հետ, ՀՀ անվտանգության համար ոչինչ չի անում, իսկ Ղազախստանի պրոադրբեջանական իշխանության համար ջանք ու եռանդ չի խնայում։
Փաստորեն, խնդիրը ՀԱՊԿ֊ը չէ, ինչպես Յուրի Խաչատուրովին հետ կանչելիս, պատերազմի օրերին ու ՀՀ դեմ ադրբեջանական ոտնձգության դեպքերում փորձում էր մատուցել այս իշխանությունը, այլ խնդիրը հենց այս իշխանության հակահայկականությունն ու պրոադրբեջանականությունն է։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից