Վաշինգտոնը հարցեր ունի՝ կապված Ղազախստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելու հետ․ ԱՄՆ պետքարտուղար
Վաշինգտոնը հարցեր ունի՝ կապված Ղազախստան ՀԱՊԿ զորքեր ուղարկելու հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է Reuters-ը։
«Կարծում եմ՝ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունն ունեն բավարար ներուժ՝ պատշաճ կերպով պայքարելու բողոքի ցույցերի դեմ եւ այնպես անելու, որ հարգվեն ցուցարարների իրավունքները եւ, միեւնույն ժամանակ, պահպանվեն օրենքը եւ կարգը։ Միանգամայն անհասկանալի է՝ ինչու նրանք արտաքին օգնության կարիք ունեն։ Դա է պատճառը, որ մենք փորձում ենք ավելին իմանալ»,-լրագրողներին ասել է Բլինքենը:

Աղբյուրը՝ news.am