Աշխարհ

07.01.2022 18:54


Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ

Շոյգուն փակ ուղիներով քննարկումներ է վարում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարնեի հետ

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն մշտական աշխատանքային կապ է պահում Ղազախստանի պաշտպանության նախարարի հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական ռազմական գերատեսչության ղեկավարը փակ ուղիներով փոխգործակցում է ՀԱՊԿ անդամ երկրների իր գործընկերների՝ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի պաշտպանության նախարարների հետ՝ քննարկելով խաղաղապահ զորակազմի տեղափոխումը և Ղազախստանում խաղաղապահ գործողությունների իրականացումը: Բոլոր հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։

ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը