Լրահոս

16.07.2011 10:11


Հորդանանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև

Հորդանանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև

Հորդանանի ոստիկանությունը և իշխանությունների կողմնակիցները հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր պահանջում էին բարեփոխումների անցկացում, և նրանց թույլ չեն տվել հավաքվել մայրաքաղաք Ամանի գլխավոր հրապարակում։

Ինչպես փոխանցում է «BBC Russian»–ը, բախումների հետևանքով վիրավորվել է ամենաքիչը 15 մարդ, այդ թվում՝ լրագրողներ։

Երկրի վարչապետն ավելի վաղ մերժել էր բողոքի գործողության անցկացումը։ Երիտասարդական խմբերի կոալիցիայի գործուն անդամները և երկրում ազդեցություն ունեցող «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները որոշել են քաղաքի կենտրոնում անցկացնել անժամկետ նստացույց՝ պահանջելով բարեփոխումներ։

Այս խորագրի վերջին նյութերը