Լրահոս

16.07.2011 09:21


Սիրիայում տեղի է ունենում բողոքի ամենախոշոր գործողությունը, սպանվել է 17 ցուցարար

Սիրիայում տեղի է ունենում բողոքի ամենախոշոր գործողությունը, սպանվել է 17 ցուցարար

Սիրիայում տեղի է ունենում անկարգությունների սկզբից ի վեր բողոքի ամենախոշոր գործողությունը։

Ընդհանուր առմամբ փողոց է դուրս եկել մի քանի հարյուր հազար մարդ։ «ՌԲԿ»–ն հաղորդում է, որ տեղի իրավապաշտպանների տվյալներով՝ ցույցի ժամանակ սպանվել է 17 մարդ։

Բողոքի գործողությունն անցկացվում է երկրի մայրաքաղաք Դամասկոսում։ Միջազգային դիտորդների կարծիքով՝ ընդդիմության և իշխանության հակամարտությունը թևակոխում է վերջնական փուլ։ Մասնավորապես Մերձավոր Արևելքի Վաշինգթոնի ինստիտուտի արաբական պետությունների քաղաքականության վերաբերյալ ծրագրի ղեկավար Դեյվիդ Շենկերը հայտարարել է. «Եթե այս ցույցերը շարունակվեն և ուժ հավաքեն, ապա դա կլինի Սիրիայի վարչակարգի վախճանի սկիզբը»։

Ցուցարարները գոռում են «Բաշա՛ր, հեռացի՛ր»՝ պահանջելով երկրի նախագահի հրաժարականը։ Որոշ ցուցարարներ քարեր են նետում զինված ուժերի ներկայացուցիչների վրա։ Որոշ ժամանակ անց զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել ու կրակ բացել։ Զոհվածներից բացի, իրավապաշտպանները հաղորդում են մոտ 100 վիրավորների մասին։

Այս խորագրի վերջին նյութերը