Երևանի բնակիչներն ականատես կլինեն ռոբոտների քաղաքային ցուցադրությունների
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնության /ԱրմՌոբոտիքս/ շրջանակում նախատեսում է հուլիս ամսից կազմակերպել առաջնությանը մասնակցած ռոբոտների քաղաքային ցուցադրություններ:
Ցուցադրությունների նպատակն է ներկայացնել հասարակության առավել լայն շերտերին ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան: `
Ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում համապատասխան ժամանակացույցով`
Շ. Ազնավուրի անվան հրապարակ - հուլիսի 19, ժամը 19:00
Թումանյանի անվան այգի – հուլիսի 22, ժամը 19:00
Ազատության հրապարակ – օգոստոսի 5, ժամը 19:00
Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգի – օգօոստոսի 12, ժամը 19:00
«Սիրահարների» զբոսայգի – սեպտեմբերի 1, ժամը 19:00
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը /ԻՏՁՄ/ կարևորում է ռոբոտաշինության վերականգնումը և զարգացումը Հայաստանում: «Առաջնության միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի այդ, մրցույթները, ակումբները, խմբակները, ցուցադրությունները լավագույն միջոցներն են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համար»,- նշում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: