Ղազախստանի բոլոր տարածաշրջաններում վերականգնել է սահմանադրական կարգը. Տոկաև
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել Է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում, տեղական իշխանությունները վերահսկում են իրադրությունը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 7-ին այդ մասին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունն՝ ամփոփելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները: «Սկսվել Է հակատեռոր գործողությունը: Իրավակարգի ուժերը լարված աշխատանք են կատարում: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնված Է երկրի բոլոր տարածաշրջաններում:
Տեղական մարմինները վերահսկում են իրադրությունը: Բայց ահաբեկիչները առաջվա պես գործադրում են զենք, վնաս են հասցնում քաղաքացիների ունեցվածքին: Ուստի հակաահաբեկչական գործողությունները հարկ Է շարունակել մինչև զինյալների լիակատար ոչնչացումը»,-հայտարարել Է Տոկաևը:
Նիստում նաև զեկույցներով հանդես են եկել ներքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև Ազգային անվտանգության կոմիտեի նախագահը: «Ինչպես զեկուցել են ուժայն կառույցների ղեկավարները, սկսել են Ղազախստան ժամանել ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումները՝ կարգի հաստատմանն օժանդակություն ցույց տալու համար:
Այդ զորակազմը ժամանել Է սահմանափակ ժամանակով՝ հիմնականում ռազմավարական օբյեկտների պաշտպանության և պահպանության ապահովման գործողությունների համար»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում: Ղազախստանի նախագահը նաև երկրի իրադրության հետագա կայունացման մի շարք կարգադրություններ Է արել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: