Աշխարհ

06.01.2022 19:41


Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչև յոթ օր

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչև յոթ օր

Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը կրճատել են մինչև յոթ օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կորոնավիրուսով վարակվածների համար կարանտինային շրջանը կտևի յոթ օր։ Եթե ​​հինգերորդ օրը ՊՇՌ թեստը բացասական արդյունք է ցույց տալիս, ապա կարանտինն անմիջապես ավարտվում է»,-ասված է ԱՆ ղեկավարի հայտարարության մեջ։ Նախկինում կորոնավիրուսով վարակվածների կարանտինը տևում էր 14 օր։

Նա նաև նշել է, որ չնայած հանրապետությունում օմիկրոն շտամի տարածմանը՝ «դպրոցներում կշարունակվի դասապրոցեսը, դպրոցները չեն փակվի, քանի դեռ բոլոր հիմնարկները չեն փակվել»։

Չորեքշաբթի օրը Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսով վարակման 66467 նոր դեպքի մասին։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը