Ինդոնեզիայում հրաբուխ է արթնացել, 27 հազար մարդ կտարհանվի
Ինդոնեզական Սուլավեսի կղզու հյուսիսային մասում արթնացել է Լոկոն հրաբուխը։ Անվտանգության նկատառումներով հրաբուխի շուրջը 3,5 կմ շառավղով բնակավայրերից կտարհանվի շուրջ 27 հազար մարդ։ Արդեն տարհանվել է մոտ 2,5 հազար մարդ։ Այս մասին տեղեկացնում է «Associated Press» գործակալությունը։
Զանգվածային խուճապ չի նկատվում, որովհետև գիտնականները երկար ժամանակ է, ինչ հետևում էին հրաբուխի ակտիվությանը և հասցրել են զգուշացնել բնակչությանն ու իշխանություններին։ Արդեն երկու ժայթքում է գրանցվել, որի հետևանքով զոհվել է 56-ամյա մի կին՝ այն էլ սրտի կաթվածից։
Ինդոնեզիայում 129 գործող հրաբուխ կա։ Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 26-ին Ճավա կղզու վրա, ինչի հետևանքով 350 մարդ զոհվեց։ Այն ժամանակ 16 տարվա ընդմիջումից հետո արթնացել էր Մերապի հրաբուխը։