Քաղաքական

06.01.2022 00:42


Փաշինյանը հայտնել է Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ անհապաղ խորհրդակցություններ սկսելու մասին

Փաշինյանը հայտնել է Ղազախստանում տիրող իրավիճակի շուրջ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ անհապաղ խորհրդակցություններ սկսելու մասին

Նիկոլ Փաշինյանը անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ՝ կապված Ղազախստանում տիրող իրավիճակի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի հետ:

Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»:

Այս խորագրի վերջին նյութերը