Լրահոս

15.07.2011 16:47


Սենատորները Քլինթոնից պահանջում են տեղակայել հակահթրթիռային համակարգերը Վրաստանում կամ Ադրբեջանում

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի նախօրեին սենատորներ Ջոն Քիլն ու Մարկ Քիրքը դիմել են Պետդեպարտամենտին և Պենտագոնին՝ կոչ անելով հակահրթիռային համակարգերը տեղակայել ոչ թե Թուրքիայում, այլ Վրաստանում կամ Ադրբեջանում։ Նրանք պնդում են, որ Իրանի կողմից հրթիռային հարձակումից պաշտպանվելու ավելի լավ տեղ չկա։ Սենատորներն անհանգստություն են հայտնում, որ Անկարան ռադարի տեղադրման համար դժվարին սահմանափակումներ կստեղծի և կպահանջի, որ ստացված տվյալները չօգտագործվեն Իսրայելի հետ համատեղ։

Այս խորագրի վերջին նյութերը