ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում լիցքաթափել իրավիճակը Ղազախստանում
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեվ Ռաուն կոչ է արել լիցքաթափել իրավիճակը Ղազախստանում և վստահություն է հայտնել, որ խնդիրներն ուժով ու բռնությամբ չեն լուծվում։
«Որպես ԵԱՀԿ նախագահ, ուշադիր հետևում եմ Ղազախստանում ծավալված իրադարձություններին։ Բռնությունը երբեք ճիշտ տարբերակ չէ խնդիրները լուծելու հարցում։ Կոչ եմ անում դեէսկալացնել իրավիճակն ու սկսել երկխոսություն՝ ԵԱՀԿ-ի պարտավորությունների լիարժեք պահպանմամբ»,-նշված է Ռաուի տարածած հայտարարությունում։

Աղբյուրը՝ aysor.am