Տոկաևը հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում ընթացող բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում օրվա մեջ երկրորդ անգամ է դիմել ժողովրդին՝ հայտարարելով, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի ելույթի՝ սոցցանցերում տարածված տեսագրությունը:
«Իմ կողմից ձեռնարկված միջոցառումները միտված են բազմազգ Ղազախստանի բարեկեցությանը: Բայց այդ միջոցառումները դեռ բավարար չեն: Աչք է զարնում խուլիգանություն անող տարրերի բարձր կազմակերպվածությունը: Դա խոսում է դավադիրների գործողությունների՝ մանրակրկիտ մտածված ծրագրի մասին, որը ֆինանսական դրդապատճառներ ունի: Այո՛, հենց դավադիրների»,-հայտարարել է Ղազախստանի նախագահը:
Տոկաևը նաև հաղորդել է, որ բախումների հետևանքով ուժային մարմինների աշխատակիցների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Նախագահի խոսքով՝ իշխանությունները առավելագույնս խիստ է վարվելու օրինախախտների հետ:
Երկրի ղեկավարը նշել է, որ այժմ ինքը գտնվում է մայրաքաղաքում, և խոստացել է մոտ ժամերին հանդես գալ իրավիճակի կարգավորման նոր առաջարկներով: Տոկաևն ընդգծել է, որ առաջվա պես մնում է իր այն դիրքորոշմանը, որ պետք է շարունակել հետևողական ռեֆորմների քաղաքականությունը, և վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կաջակցի իրեն:
Մինչ Տոկաևի այս հայտարարությունը Ղազախստանի Անվտանգության խորհրդի նախագահը Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր:
Ավելի վաղ ցուցարարները նախկին մայրաքաղաք Ալմաթիում գրավել էին նախագահի նախկին նստավայրը, ինչպես նաև Ալմաթիի վարչակազմի շենքը:
Բողոքի ցույցերը Ղազախստանում սկսվել են հունվարի 2-ին հարավարևմտյան Ժանոզեն և Ակտաու քաղաքներում հեղուկ գազի գների կտրուկ բարձրացման պատճառով: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում, որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է գործադրել, ինչպես նաև այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում, Ուրալսկում, Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում, Կարագանդայում և մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Երկրի նախագահ Տոկաևը երկու շաբաթով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Ալմաթիում, Մանգիստաուի և Ալմաթիի մարզերում մինչև հունվարի 19-ն ընկած ժամանակաշրջանը և պարետային ժամ, որը գործելու է 23:00-ից մինչեւ 07:00-ն, իսկ հունվարի 5-ին նա կառավարության հրաժարականի հրամանագիր է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը: