Լրահոս

15.07.2011 16:42


Հրամաններ՝ հանրակրթական ծրագրերի կասեցման և նախազգուշացման վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կասեցվել է «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/  ընդհանուր  կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը: Նախարարի այլ հրամաններով նախազգուշացվել և հայտնաբերված խախտումների վերացման համար երկամսյա ժամկետ է սահմանվել հետևյալ ընկերությունների՝  «Վամհեր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ս.Դավիթ» կրթահամալիր» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/,  ««Մաշտոց» շուրջօրյա մասնավոր դպրոց»»ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/,  «Կուպալյան մասնավոր վարժարան»ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/,  «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/,  «Իմաստասեր մասնավոր վարժարան» ՍՊԸ /միջնակարգ /լրիվ/ ընդհանուր/, «Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» ՍՊԸ /տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր/ կրթական ծրագրերով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունների համար:

Նախարարի հրամանների համար հիմք է ընդունվել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի 2011  թվականի հուլիսի  7-ի նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ  կայացված որոշումները:

Այս խորագրի վերջին նյութերը