Ւրաքի իշխանությունները առաջիկա մեկ ամսվա ընթացքում մահապատժի կենթարկեն 5 նախկին իշխանավորների
Սադամ Հուսեյնի ժամանակների իրաքյան ղեկավարության 5 բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում նաև Հուսեյնի երկու խորթ եղբայրները առաջիկա մեկ ամսվա ընթացքում մահապատժի կենթարկվեն։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրեսս»–ը՝ հղում անելով Իրաքի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայդար աս Սաադիի խոսքերը։
Ըստ հաղորդած տեղեկությունների, հինգշաբթի առավոտյան ամերիկացիները փոխանցեցին բոլոր 5 պաշտոնյաներին (Սադամ Հուսեյնի խորթ եղբայրներ՝ Սաբավի Իբրահիմ աթ Տիկրիտիին ու Վաթբան Իբրահիմ Հասանին, Իրաքի պաշտպանության նախկին նախարար Սուլթան Հաշիմ Ահմեդ աթ Թային, ինչպես նաև 2 բանակային ստորաբաժանումների հրամանատարներ Հուսեյն Ռաշիդ աթ Տիկրիտիին և Ազիզ Սալեհ Նումանին ) Իրաքի իշխանություններին։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում կվավերացվի նրանց մահապատժի մասին իշխանությունների որոշումը։
Տեղեկացնենք, որ բոլոր 5 պաշտոնյաններն էլ մեղադրվում են այդ թվում նաև 1991 թվականի ապստամբությունը արյունալի կերպով ճնշելու համար։ Ըստ մեղադրող կողմի, այդ ժամանակ զոհվեց շուրջ 100 հազար մարդ։