Աշխարհ

05.01.2022 13:23


Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022-ը Շուշիի տարի հռչակելու մասին

Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022-ը Շուշիի տարի հռչակելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախարարների կաբինետին հանձնարարվել է մշակել և իրականացնել «Շուշիի տարվա» հետ կապված գործողությունների ծրագիր։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը