Կարծիք

04.01.2022 16:21


Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

• Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում

• Հայաստանը թուրքական «միջանցք» չէ։

• Հայերի ցեղասպանության հարցում մեր պահանջատիրությունը սակարկելի չէ։

• Նիկոլը չի ներկայացնում հայկական պետության, հայ ազգի շահերը։

• Իր պայմանավորվածությունները ռազմական հանցագործներ ու բռնապետներ Իլհամ Ալիևի և Էրդողանի հետ առ ոչինչ են։

Այս կետերի շուրջ մեր հայտարարությունը հրապարակեցինք Ամանորից առաջ։

Եւս 40 ստորագրություն ու կլինի 10 հազար ստորագրություն։ Հոգեբանական այդ շեմը հատենք, վաղը կգրեմ որոշ հետագա քայլերի մասին, թե ինչ կարելի է անել այս թեման զարգացնելու համար։

Եթե համաձայն եք նշածս կետերի հետ, ապա ահա՛ ստորագրահավաքի հղումը, կպե՛նք, ընկերներ. https://chng.it/NQYGFmGQNG

Հ.Գ. Ստորագրելուց հետո Change.org-ը կառաջարկի գումար վճարել հայտարարությունն իրենց հարթակում գովազդելու համար, լրիվ անիմաստ է դա, քանի որ իրենց հարթակում «պատահական հայեր» շատ քիչ կան։ Գումար անիմաստ մի ծախսեք։ Ուղղակի ստորագրեք հայտարարությունը և վերջ, տարածեք ձեր ընկերների, ծանոթների շրջանում, առաջարկեք միանալ։

Կարեն Վրթանեսյանի Ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը