Հիմա մեր հիմնական խնդիրն է փորձել հասկանալ, թե մենք ներկայիս որ քաղաքակրթության մասն ենք ցանկանում դառնալ ու ամենավատ նորությունն այն է
Ըստ Սեմուել Հանթինգտոնի («Քաղաքակրթությունների բախումն ու միջազգային հարաբորևոքւթյունների վերափոխումը» գրքի թեզիսների) աշխարհը բաժանված է ութ գլխավոր քաղաքակրթությունների և Արևմտյան քաղաքակրթության մոդելը մյուսների համար անհամատեղելի է: Կարճ ասած, այդ քաղաքակրթությունները կարող են հատվել, բայց երբեք չեն կարող մեկը մյուսի վերափոխվել, այսինքն մեկը արժեքային համակարգը մյուսի համար խորթ է ըստ սահմանման:
Եթե հայերի պատմությունը դիտարկենք, ապա Հայաստանը ժամանակին լուծվել է հարևան ազգերի մեջ, որովհետև խորթ է եղել իր հարևան քաղաքակրթություններին՝ իսլամականին ու քրիստոնյա ուղղափարականին: Իրականում մենք պատկանում ենք Արևելքի Քրիստոնյաների ժամանակին չհասցրած կայանալ վաղամեռիկ քաղաքակրթությանը, որի մի հատվածը ստեղծել է Իսլամն ու լուծվել նրա մեջ, իսկ մնացած բեկորները կրոնական համայնքի կարգավիճակով գոյատևել են իսլամական քաղաքակրթությունում:
Ներկայիս Հայաստանը հիմնվել է իսլամական աշխարհում գոյությունը պահպանած կրոնական միլեթի ռեսուրսի հիման վրա, հետագայում վերափոխվել պետականանման գոյակցության Ռուսական կայսրության աշխարհքաղաքական շախմատային պարտիայի պահանջներից ելնելով:
Հիմա մեր հիմնական խնդիրն է փորձել հասկանալ, թե մենք ներկայիս որ քաղաքակրթության մասն ենք ցանկանում դառնալ ու ամենավատ նորությունն այն է, որ մեր ցանկությունը դեռ քիչ է, պետք է նաև այդ ցանկությունը աշխարհագրական առումով լինի իրականանալի, արժեքային համակարգի հերցը դեռ մի կողմ դրած:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից