Լրահոս

15.07.2011 16:14


Ռոսս Ուիլսոն. «Հեշտ չի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»

Ռոսս Ուիլսոն.  «Հեշտ չի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»

Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների կազանյան հանդիպումը չէր տարբերվում մյուսներից և հաջողություն չունեցավ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ու Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ատլանտյան խորհրդի Եվրասիական կենտրոնի տնօրեն Ռոսս Ուիլսոնը։

Նա ընդգծել է հակամարտության կարգավորման կարևորությունը։ « Հուսով եմ, որ ադրբեջանական ու հայկական առաջնորդները մոտ ժամանակներս կանեն համապատասխան քայլեր հակամարտության կարգավորման  հիմնային սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ, ապա կանցնեն խնդրի կարգավորման մանրամասներին, – ընդգծել է Ուիլսոնը։

Ուլսոնը նշել է նաև, որ շատ է կարևորում խնդրի շուտափույթ լուծումը՝ դրա հետ մեկտեղ ավելացնելով, սակայն, որ դա հեշտ չի լինի։

Այս խորագրի վերջին նյութերը