Կարծիք

04.01.2022 15:12


Թուրքական ապրանքների ներկրման արգելքի հանումով Գռզոներն ու ԼՖիկները ավելի են հարստանալու

Թուրքական ապրանքների ներկրման արգելքի հանումով Գռզոներն ու ԼՖիկները ավելի են հարստանալու

Հունվարի 1-ից հանվել է Հայաստան թուրքական ապրանքների ներկրման արգելքը, չնայած մինչ այդ էլ այդ արգելքը խստությամբ չէր պահպանվում։ Թուրքական լիրան դոլարի հանդեպ խիստ արժեզրկվել է, որի հետևանքով թուրքական ապրանքները շատ էժան են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջևանի բնակիչները ավտոբուսներով, սեփական ավտոմեքենաներով մեկ ժամում հասնում են Իգդիր քաղաք, խանութներում գնում ամեն ինչ՝ սնունդ,տնտեսական և կենցաղային ապրանքներ։

Առաջիկայում Հայաստանը կհեղեղվի թուրքական ապրանքներով, սակայն դրանք էժան չեն լինի, թուրքական ապրանքների ներկրումից կգերհարստանան Նիկոլ Փաշինյանին հաճո օլիգարխները՝ գռզոները, լֆիկները և այլոք։ 2018թ․ իշխանափոխությունից հետո տարփողվում էր, թե Հայաստանում այլևս չկա օլիգարխիա, մրցակցության արդյունքում բանանը, բենզինը և մյուս ապրանքները կէժանանան։ Սակայն բոլոր ապրանքները թանկ են և շարունակում են թանկանալ։ ՔՊ-ի <<Ապագա կա>> կարգախոսին հավատում են միայն դյուրահավատները և քաղաքականապես անտեղյակները։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը