Միացյալ Նահանգները սկսել է Աֆղանստանում տեղակայված իր զորքերի դուրսբերումը, ուրբաթ օրը հաղորդում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան զորքերի ղեկավարության ներկայացուցիչ մայոր Մայքլ Վուննի հայտարարությանը։
Մայորի խոսքերով, դեռ չորեքշաբթի օրը Աֆղանստանից 650 զինվորական է դուրս բերվել, որոնք տեղակայվում էին Փարվանի շրջանում։
«Այդ զինվորականները առաջինն են, ովքեր նախագահի հայտարարությունից հետո դուրս են բերվել Աֆղանստանից՝ առաց իրենց փոխարեն նոր զինվորականների համալրման»,– Վուննի խոսքերը մեջբերում է «Ֆրանս Պրեսս»–ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 22-ին հայտարարել էր, որ իրենք պատրաստվում են այս տարի Աֆղանստանից դուրս բերել 10 հազար զինվորական և որ այդ գործընթացը կսկսվի արդեն հուլիս ամսին։ 2012-ի ամռանը նախատեսվում է դուրս բերել ևս 33 հազար զինվորական, իսկ 2014 թվականին Աֆղանստանի անվտանգությունը նախատեսվում է հանձնել տեղի իշխանությունների վերահսկողությանը։
ԱՄՆ սկսել է իր զորքերի դուրսբերումը Աֆղանստանից