Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը հաղորդել է, որ ՆԱՏՕ–ի երկրների ինքնաթիռները, որոնք Լիբիայում մասնակցում են «Միացյալ պաշտպան» ռազմական գործողությանը, վերջին օրվա ընթացքում կատարել են 132 թռիչք, որոնցից 48 մարտական՝ ոչնչացնելով կառավարման և կապի երեք կենտրոն, ինչպես նաև երեք տանկ։
«ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնում է, որ մարտի 31–ից, երբ ռազմական գործողությունների իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, դաշինքի օդուժն ընդհանուր առմամբ կատարել է ավելի քան 15 193 թռիչք, որոնցից 5 721–ը՝ մարտական։
Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար հինգշաբթի Միջերկրական ծովի կենտրոնական մաս է դուրս եկել ՆԱՏՕ–ի 17 նավ։ Ռազմական գործողության սկզբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման համար կանգնեցրել են 1 763 նավ, որոնցից 13–ը՝ հինգշաբթի։
ՆԱՏՕ–ի օդուժը Լիբիայում երեք տանկ է ոչնչացրել