Աշխարհ

03.01.2022 16:27


Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. 4 քաղաքացի մահացել է

Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք. 4 քաղաքացի մահացել է

Արցախում հունվարի 2-ին կատարվել է 20 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 51 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 26-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 4 մահ։

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32538 քաղաքացու հետազոտություն, որից 4824-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Աղբյուրը՝

Այս խորագրի վերջին նյութերը