Քաղաքական

01.01.2022 00:33

Գերիների ծնողները Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ)

Գերիների ծնողները Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ)

Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում: NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ նրանք պահանջում են վերադարձնել իրենց որդիներին գերությունից։

Նրանք լուռ կանգնած են, իսկ նրանց ձեռքին կան անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ևս 5 գերի վերադարձան Հայաստան, սակայն Ադրբեջանում չհաստատված տվյալներով 80-ից ավելի գերիներ դեռ կան:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։