Լրահոս

15.07.2011 14:23


ՀՌԱԿ ատենապետ. «Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է՝ լեգիտիմությունն ինձանի՛ց ստացի ու վայելի՛»

ՀՌԱԿ ատենապետ. «Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է՝ լեգիտիմությունն ինձանի՛ց ստացի ու վայելի՛»

Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության նախագահ Էդվարդ Անտինյանը ՀԱԿ–ի հետ պատվիրակություն կազմելու իշխանության որոշումը պայմանավորում է ղարաբաղյան հիմնահարցով։ Այսօր «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում նա նշել է, որ բնական է՝ իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, իսկ հարթակային ընդդիմությունը ցանկանում է հնարավորություն տալ, որ իշխանությունը լեգիտիմ ձևով վերարտադրվի։

–ՀԱԿ–ն այսօր մի խնդիր ունի՝ ի դեմս Լևոն Տեր–Պետրոսյանի, ապահովենք՝ նորից ընտրվես, որ դու էլ իմանաս, որ մեզ ես պարտական, վե՛րջ։ Լևոն Տեր–Պետրոսյանն ասում է՝ լեգիտիմությունն ինձանի՛ց ստացի ու վայելի՛,–ասել է Է. Անտինյանը՝ հավելելով, որ դրա դիմաց Լևոն Տեր–Պետրոսյանին խորհրդարանում մի 10 տեղ են խոստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը