Լրահոս

15.07.2011 14:09


Ինքնասպանությունները երիտասարդացման միտում ունեն՝ ահազանգում են երիտասարդ հոգեբանները

Մենք, երիտասարդ հոգեբաններս` Ծովինար Քարտաշյանը, Մարիամ Թալասյանը և Անի Ղարախանյանը, հանդիսանալով «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամներ, հայտնում ենք մեր մտահոգությունը Հայաստանի Հանրապետությունում օրեցօր աճող ինքնասպանությունների /սուիցիդ/ հիմնախնդրով: Ակնհայտ է, որ այսօր ինքնասպանությունները երիտասարդացման միտում ունեն:

Եթե նախկինում ինքնասպանություն և ինքնասպանության փորձ կատարողները հասուն տարիքի ներկայացուցիչներ էին, ապա այսօր այդպիսի փորձ կատարողների մեջ գերակշռում են երիտասարդ սերնդի ներկայացուցիչները: Ի տարբերություն հասուն տարիքի ներկայացուցիչների, ովքեր ինքնասպանության դիմում են հիմնականում սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով, երիտասարդների դեպքում պատկերը փոխվում է. վերջիններս ավելի ընկալունակ են արտաքին անբարենպաստ ներգործությունների հանդեպ:

Հասարակության մեջ առկա համամարդկային արժեքների ձևախեղումները, մասնավորապես` բարոյականության, արդարության, հավասարության մասին պատկերացումների աղճատումները, ինչպես նաև ազգային արժեքների անտեսումը նպաստում են երիտասարդների հասարակությունից օտարանալուն: Մեր կարծիքով այս ամենին նպաստում են զանգվածային լրատվամիջոցները. հեռուստատեսությամբ հեռարձակվող բազմասերիանոց ֆիլմերը, հաղորդաշարերը, այդ թվում նաև լուրերով /տպագիր, հեռուստատեսային և ինտերնետային/ մատուցվող ինքնասպանության դեպքերի լուսաբանումները և մեկնաբանությունները:

Այսպիսով, ներքոստորոգյալ` «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամներս, հայտարարությանը միացած անհատները և հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով հանրապետությունում նշված ճգնաժամային իրավիճակը, պահանջում ենք ` 1. լրատվամիջոցների պատասխանատու մարմիններին ուշադրություն դարձնել  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներին. համաձայն որի _ Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը. «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումները եւ սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումները, բացառությամբ բաժանորդային հեռարձակման, կարող են եթեր հեռարձակվել ժամը 24.00-6.00-ն:  Նման հաղորդումների որոշման չափորոշիչները սահմանվում են օրենքով»:

2. Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդից. ուշադրություն դարձնել բարձրացված հարցին և ակնկալում ենք համապատասխան կանխարգելիչ քայլեր:

1. Հասմիկ Սահակյան «Մեր Իրավունքների Սահմանները» ՀԿ նախագահ

2. Ծովինար Քարտաշյան «Մեր Իրավունքների Սահմանները» ՀԿ անդամ

3. Մարիամ Թալասյան «Մեր Իրավունքների Սահմանները» ՀԿ անդամ

4. Անի Ղարախանյան «Մեր Իրավունքների Սահմանները» ՀԿ անդամ

Միացած հասարակական կազմակերպություններ

5. Սուրեն Իսկանդարյան «Մարդու իրավունքների պաշտպանության Երևանյան

Կենտրոն» ՀԿ

6. Արմեն Մարտիրոսյան «Էրեբունի» բարեգործական ՀԿ

7. Ամո Շարոյան «ՄԻԴԻԱ-ՇԱՆԳԱԼ» եզդիների ազգային միավորում ՀԿ

8. Հայկուհի Թադևոսյան <<ԱԳՆԱ>> բարեգործական ՀԿ

9. Գոհար Խոջայան ««Օգնություն» Հաշվանդամների իրավունքների պաշտպանության

հայկական կենտրոն» ՀԿ

10. Հրաչյա Մարտիրոսյան «Իրավաբանական բարեփոխումների միջազգային կենտրոն» ՀԿ

11. Արայիկ Հարությունյան «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ

12. Արմեն Ֆիդանյան «Հայոց հաղթական ուղի» ՀԿ

13. Նելլի Հարությունյան «Հայաստանի Հելսինկայան Կոմիտե» ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը