Կարծիք

31.12.2021 12:40


Վերադարձնել գողոնը, պատժել հանցագործներին

Վերադարձնել գողոնը, պատժել հանցագործներին

Մտնում ենք նոր տարի։ Տարին նոր է, խնդիրները՝ հին։

Հայաստանը մնացել է 2020–ի նոյեմբերի 9–ի ու 10–ի արանքում։ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով։ Դեմք, որը հայ ժողովրդից գողացավ Արցախի պետականությունը, տարածքները, հազարավոր երիտասարդների կյանքեր։ Գողացավ ու հիմա էնտուզիազմով այն նվիրում է թուրքին։

Հին ու պարտված դեմքը ՀՀ քաղաքացիների դեմքից գողացավ ժպիտը (մեր պայմաններում լիաթոք կարող է ժպտալ և ուրախանալ միայն մանկուրտը, մարդանման ոչխարը)։ Գողացավ նաև հույսն ու ապագան։ Թուրքական նախապայմանները բավարարելով՝ գողանում է նաև անցյալը։

«Հեղափոխականները» մինչև այդ (2018–ից սկսած) գողացել էին մարդկանց հույզերը, սպասումները։ Գողությունը տեղի էր ունեցել հրապարակավ՝ տասնյակ հազարավորների ներկայությամբ։

Ավելի քան 3 տարի գողանում են բյուջեից։ Գողանում են ագահաբար և թշնամաբար։ Գողանում են չտեսավարի։

Խնդիրը, հետևաբար, շատ պարզ է։ Պետք է վերադարձնել գողոնը և պատժել հանցագործներին։ Հենց որ դա արեցինք, Նոր տարին կգա։ Այ էդ ժամանակ էլ միմյանց կշնորհավորենք։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը