Լրահոս

15.07.2011 13:57


Դավիթ Հակոբյան. «Արցախի հարցը այսօր լուրջ դիվանագիտական ծուղակի մեջ է»

Դավիթ Հակոբյան. «Արցախի հարցը այսօր լուրջ դիվանագիտական ծուղակի մեջ է»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։

–Արցախի հարցը այսօր լուրջ դիվանագիտական ծուղակի մեջ է, այնպես, ինչպես հայ–թուրքական հաշտեցման ֆուտբոլային դիվանագիտությունը։ Սպասվում է մի տարբերակ, երբ առաջին զոհը կպահանջեն Հայաստանից տալ, թեկուզ` 2-3 ազատագրված շրջանի ձևով, «ա  տամ դալշե վիդնը բուձետ»։ Միջազգային հանրությունը Արցախին հստակ կարգավիճակ զիջումների դիմաց չի նախատեսում, առայժմ՝ միայն միակողմանի զիջումներ, հակառակ դեպքում ՀՀ–ի նկատմամբ կլինեն բոլոր ուղղություններով ճնշումներ,–հայտարարել է Դավիթ Հակոբյանը։

Ըստ նրա՝ ՀՀ–ին այսօր անհրաժեշտ է «դիվանագիտական թայմ–աութ». կա՛մ Հայաստանը պետք է դուրս  գա բանակցային գործընթացից՝ իր տեղը զիջելով Արցախին, կա՛մ էլ նախագահը պետք է հրաժարական տա։

–Եթե գլխավոր սուբյեկտի դերում հետագայում հանդես գա Արցախը, կարծում եմ, որ անգլո–սաքսոնական դիվանագիտության ճիրաններից ազատվելու միակ տարբերակը Արցախի միացումն է ՌԴ–ին՝ որպես քաղաքական սուբյեկտ՝ իր սահմանադրությամբ որդեգրված 14 հազ. քառ. կմ–ով,– նման կարծիք է հայտնել Հակոբյանը։

Հարցը, թե կա՞ արդյոք տարբերություն ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Լևոն Տեր–Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի մոտեցումների միջև, Դավիթ Հակոբյանն ուղղակի շրջանցել է անգամ կրկնակի հնչելուց հետո։ Պատասխան նա տվել է, սակայն այն հարցի բուն էության հետ ոչ մի էական կապ չի ունեցել և հստակ չի եղել։

7 or.am

Այս խորագրի վերջին նյութերը