Լրահոս

13.01.2011 10:56


Բրազիլիայում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել 267-ի

Բրազիլիայի Քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայության հաղորդագրության համաձայն՝ երկրի Ռիո-դե-Ժանեյրո նահանգում սողանքների հետևանքով առնվազն 267 մարդ է զոհվել։

Մի քանի օրերի ընթացքում տեղումների քանակը հասել է 800 մմ-ի, որը հավասար է ամսական տեղումների քանակին։

Փրկարարների տվյալների համաձայն՝ միայն Տերեզոպոլիս քաղաքում զոհվել 130 մարդ։

Հարևան Պետրոպոլիս ու Նովա-Ֆրիբուրգու քաղաքներում զոհվել է համապատասխանաբար 30 և 107 մարդ, իսկ սողանքների թիվը գերազանցել է 30-ը։

Այս խորագրի վերջին նյութերը