Աշխարհ

31.12.2021 20:44


Հունաստանում տունիկայով կնոջ հնագույն արձան է հայտնաբերվել

Հունաստանում տունիկայով կնոջ հնագույն արձան է հայտնաբերվել

Հույն հնագետները տունիկայով կնոջ արձան են հայտնաբերել։ Նախնական հաշվարկներով` այն ստեղծվել է Հռոմեական կայսրության օրոք։ Այս մասին հայտնել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Արձանը հայտնաբերվել է հնագույն Էպիդաուրուս քաղաքում, որը գտնվում է Պելոպոննեսի հյուսիս-արևելքում: Այն հայտնի է Ասկլեպիոսի տաճարով և թատրոնով, որտեղ ամեն տարի թատերական ներկայացումներ են անցկացվում։ Այնտեղ անընդհատ հնագիտական ​​աշխատանքներ են տարվում։

«Հինգշաբթի` դեկտեմբերի 16-ին, հին Էպիդաուրուսի շուկայում կարևոր գտածո է հայտնաբերվել։ Դա կնոջ բնական չափերի մարմարե արձան է՝ շատ լավ որակի։ Արձանը հայտնաբերվել է առանց ձեռքերի և գլխի, որոնք հավանաբար պոկվել են ընկնելու ժամանակ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

«Այս տարվա պեղումների սեզոնն արդեն ավարտվել էին, բայց հորդառատ անձրևները քշել են հողը և մերկացրել արձանի հետնամասի մի հատվածը տեղանքում, որտեղ աշխատանքները դեռ ավելի խորը շերտերի չէին հասել: Տարածքում անմիջապես պեղումներ են իրականացվել»,-հայտնել են նախարարությունից։

Քանդակի աղջկա է պատկերում` տունիկայով և թիկնոցով։ Այդպիսի կերպարը բնորոշ է հին ժամանակներում ամուսնացած կանանց քանդակներին։ Այդպես հաճախ պատկերվում էր Հիգիան կամ Հիգեան՝ առողջության աստվածուհին, Ասկլեպիոսի կինը կամ դուստրը:

Արձանը տեղափոխվել է Ասկլեպիոնի պահեստ՝ պահեստավորման, մաքրման և վերականգնման համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը