Գարեգին Ազարյան. «Ընտրողը պետք է հասկանա քվեաթերթիկի գինը»
ԿԸՀ նախագահի պաշտոնում վերընտրված Գարեգին Ազայանը, խոսելով ընտրական նոր օրենսգրքից, ասել է, թե այն հեղափոխական է հանձնաժողովների կազմավորման մասով, ըստ որի՝ ընտրատարածքային և կենտրոնական ընտրական հանձնաժողովները ձևավորվելու են պրոֆեսիոնալ սկզբունքով և ոչ թե կուսակցականներից։ «Այս ԸՕ-ն շատ ավելի կանխարգելիչ մեխանիզմներ է տալիս, քան նախորդները»,–նշել է ԿԸՀ նախագահը։
Հարցին, թե մտավախություն չկա՞, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններով ԿԸՀ–ները և ԸԸՀ–ները դառնում են ոչ կուսակցական մարմիններ, ու ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժեր կասեն, թե դրանք լեգիտիմ կամ պրոֆեսիոնալ չեն, ԿԸՀ նախագահն ասել է. «Նրանք իրականացնում են ընտրությունների կազմակերպում, որը դասական իմաստով տեխնիկական մարմին էև չի ընդունում քաղաքական որոշումներ»։
Անդրադառնալով կեղծիքների խնդրին՝ նա ընդգծել է, թե կեղծիքները վերանում են հասարակության վերաբերմունքը ընտրությունների նկատմաբ փոխելու միջոցով։
–Կեղծիքներ հնարավոր է լինեն, սակայն կարևորը դրանց բացահայտումն է։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը միշտ լինի շատ մեծ, որպեսզի ընտրողը հասկանա քվեաթերթիկի գինը»,–նկատել է բանախոսը ու ավելացրել,–ընտրությունների ժամանակ ընդհանրապես հնարավոր չէ բացառել կեղծիքները։ Դրանց համար մեղավոր են բոլորը՝ ԿԸՀ նախագահից սկսած մինչը վերջին ընտրողը։

7or.am