Աշխարհ

30.12.2021 21:40


ԱՀԿ-ն կոչ է արել մինչև 2022 թվականի կեսը պատվաստել Երկրի բնակչության 70%-ին

ԱՀԿ-ն կոչ է արել մինչև 2022 թվականի կեսը պատվաստել Երկրի բնակչության 70%-ին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեեսուսը պետություններին կոչ է արել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կորոնավիրուսի դեմ պատվաստել աշխարհի բնակչության 70%-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես կոչ եմ անում բոլորին Նոր տարուն խոստանալ մինչև 2022 թվականի կեսը աջակցել բնակչության 70%-ի պատվաստումների արշավին։ Մեզ մնացել է 185 օր՝ մինչև 2022 թվականի հուլիսի սկզբը բնակչության 70%-ի պատվաստման ավարտական եզրագծին հասնելը: Ժամակը մեկնարկել է»,-Ժնևում COVID-19-ի հայտնաբերման երկրորդ տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Գեբրեեսուսը:

Նա նաև հավելել է, որ կորոնավիրուսի «դելտա» և «օմիկրոն» շտամերը կարող են հանգեցնել կորոնավիրուսային վարակի «նոր դեպքերի ցունամիի»: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ «օմիկրոն» տարբերակն ավելի վարակիչ է, ընդգծել է ԱՀԿ ղեկավարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը