Լրահոս

15.07.2011 13:27


ԿԸՀ նախագահը խնդրել է այդ մասին այլևս չխոսել

ԿԸՀ նախագահը խնդրել է այդ մասին այլևս չխոսել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ վերընտրված Գարեգին Ազարյանը պատասխանելով այն հարցին, թե իր որ արժանիքի համար է ինքը վերընտրվել ԿԸՀ նախագահ՝ ասել է.

–Հարցրեք ԿԸՀ անդամներին։

Նա նաև պարզաբանել է վերջին օրերին շրաջանառվող իրարամերժ լուրերը՝ կապված ԿԸՀ–ում նրա առաջադրման հետ։

–Մրցույթին մասնակցելուց հետո եմ հրաժարվել,–նշել է նա ու խնդրել այս մասին այլևս չխոսել, որովհետև նոր ընտրական օրենսգրքի ընդունումից և ԿԸՀ–ի կազմավորումից հետո նախագահն ու անդամները շատ ավելի կարևոր բաներ  ունեն անելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը