Աշխարհ

30.12.2021 22:15


Վրաստանում omicron-ով վարակման 93 դեպք կա հաստատված

Վրաստանում omicron-ով վարակման 93 դեպք կա հաստատված

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսային omicron շտամի 93 դեպք։

Ըստ Իմնաձեի, դրանց մեծ մասի համար հաստատված է համաճարակաբանական հսկողություն և հայտնի է փոխանցման շղթան։

«Իհարկե, դա երկար չի տեւի։ Ինչպես ցույց է տալիս այլ երկրների փորձը, այն կտարածվի, հենց երկրում սկսվի ներքին փոխանցումը։ Ճանապարհը մեկն է: Կարծում եմ՝ սպասում է, որպեսզի նշենք Ամանորը, բայց ևս մեկ խորհուրդ՝ փորձենք հնարավորինս նեղ շրջապատում դիմավորել, անպայման ունենալ շնչադիմակ, որտեղ կա անծանոթ մարդկանց հանդիպելու հավանականություն։ Առաջին հերթին մենք պետք է լինենք պատվաստված, որպեսզի պաշտպանված լինենք»,-ասել է Պաատա Իմնաձեն։

Նրա խոսքով՝ երկրում կորոնավիրուսով չվարակված և չպատվաստված մարդկանց թիվը բավականին մեծ է, և եթե նրանք վարակվեն, բժշկական ոլորտի ծանրաբեռնվածությունը զգալիորեն կմեծանա։

«Պատկերացրեք, թե ինչ բեռ կլինի, եթե բոլոր նրանք, ովքեր վարակված չեն եղել կամ չեն պատվաստվել, միասին հիվանդանան, մեր երկրում խոսքը մեկ միլիոն մարդու մասին է։ Այսօր, եթե կորոնավիրուսով վարակվածների միջինը 10 տոկոսը հոսպիտալացվում է, եթե «օմիկրոնով» վարակված պացիենտի դեպքում նույնիսկ մեկ տոկոսը հոսպիտալացվի, պատկերացրեք, թե ինչ բեռ կլինի բուժհաստատությունների վրա և որքան զոհեր կլինեն»,-ասել է Պաատա Իմնաձեն։

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը