Լրահոս

15.07.2011 13:18


Քլինթոնը Թուրքիայիում կքննարկի ԼՂ հիմնախնդիրը

Քլինթոնը Թուրքիայիում կքննարկի ԼՂ  հիմնախնդիրը

Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Թուրքիա։ ԱՄՆ պետքարտուղարը Ստամբուլում մասնակցելու է Լիբիայի հարցով շփման խմբի հանդիպմանը։

Այցի ընթացքում Հիլարի Քլինթոնը հանդիպումներ է ունենալու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Հանդիպումների ընթացքում կողմերը մասնավորապես քննարկելու են Լիբիային և Սիրիային վերաբերող հարցեր։

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքին,  հաղորդում է, որ Քլինթոնը Թուրքիայի բարձրագույն իշխանությունների հետ քննարկելու է նաև ղարաբաղյան հիմնախնդիրն ու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Այս խորագրի վերջին նյութերը