Կարծիք

30.12.2021 10:40


Մերն ուրիշ է, չէ՞ որ մենք հանուն «խոսքի ազատության», պատրաստ ենք հանձնել հայրենիքը

Մերն ուրիշ է, չէ՞ որ մենք հանուն «խոսքի ազատության», պատրաստ ենք հանձնել հայրենիքը

ՀԱՐՑ

Հնարավո՞ր է, արդյոք, որ Ադրբեջանում կամ Թուրքիայում գործեին հայկական քարոզչություն իրականացնող լրատվամիջոցներ, ինչպես նաև հայկական շահերին սպասարկող գործիչներ, որոնք ազատորեն կքարոզեին հակաադրբեջանական և հակաթուրքական թեզեր, օրինակ՝ Արցախը, Նախիջևանը, Գանձակը եղել են պատմական հայկական տարածքներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է ճանաչեն Արցախի անկախությունը և այլն։ Սրան կա պարզ պատասխան․ Իհարկե՝ ոչ։ Նույնիսկ աննշան կասկածի դեպքում, լավագույն դեպքում,լրատվամիջոցը կփակվեր, իսկ այդ գործիչները, որպես դավաճաններ, կհայտնվեին բանտերում։ Մերն ուրիշ է, չէ՞ որ մենք հանուն «խոսքի ազատության», պատրաստ ենք հանձնել հայրենիքը։ Հայաստանում, գործում է , թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող 1-in.am լրատվամիջոցը և ոչ միայն դա։ Եվ այդ լրատվամիջոցին հյուրընկալվում են , նույն ադրբեջանա-թուրքական շահերը սպասարկող գործիչները։Այո, այսուհետև բոլոր նրանք, որոնք կհուրընկալվեն այդ գարշալրատվամիջոցին, կսպասարկեն թշնամուն։ Ավելին, մյուս բոլոր լրատվամիջոցները, որոնք կհրավիրեն 1-in.am-ին հրավիրվածներին, նույնպես․․․

Հ․Գ․ Լրատվամիջոցներն, իհարկե, պետք է լինեն տարբեր, կարող են լինել իշխանական, ընդդիմադիր, նաև կուսակցական, բայց որևէ պետություն չի հանդուրժի հակապետական, թշնամու շահերը սպասարկող լրատվամիջոցի։ Սա պետական անվտանգության հարց է, որից մենք զուրկ ենք։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը