Լրահոս

15.07.2011 13:03


ՀՀ ոստիկանությունից հայտնում են

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից ստացված նյութերի հիման վրա 2011թ. հուլիսի 14-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության  Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանի կողմից քաղաքացի Է. Գ-ից  500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքի առթիվ:

Ստեփան Սիմոնյանը ձերբակալվել և հարցաքննվել է որպես կասկածյալ: Քրեական գործով արդեն իսկ նշանակվել են տարաբնույթ փորձաքննություններ, կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ:

Գործով  նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը